Շուշին ոչ թե ընկել է, այլ՝ հանձնվել. Սերժ Սարգսյան

0
337

-Պր-ն Սարգսյան Հայկական Շուշին խոցել մեր Իսկանդերով, պարո՛ն նախագահ, սա կարո՞ղ է տեղավորվել մեր բանականության մեջ, եթե անգամ քաղաքը թողնված է, թեև մենք հստակ տվյալ չունեինք՝ ո՞ր օրվա և պահի դրությամբ ենք մենք լքել քաղաքը:

-Արդեն այդ մասին բազմաթիվ անգամ խոսվել է, կապիտուլյանտը ամսի իննին է գրել, որ Շուշիի համար մարտեր են ընթանում, իսկ արդեն ամսի հինգի գիշերը Շուշին արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր: Երբ դրանից գրում են, որ համառ մարտեր են ընթանում Շուշիի համար և այլն, դա ուրիշ բան էր նշանակում, որ մերոնք փորձում էին հետ գրավել Շուշին, դա էլ է ինձ համար տարօրինակ, քանի որ հետ գրավելը տասը անգամ ավելի դժվար է, քան պաշտպանելը: Ինչո՞ւ չպաշտպանեցինք և հետո ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք, և, ընդ որում, այդ փորձերի ժամանակ, այսպես ասած՝ համառ մարտերի ժամանակ մենք ունեցել ենք հարյուրավոր զոհեր և շատ դեպքերում անհասկանալի:

Մեկնաբանություններ