Դանակահարություն Գավառում

0
223

Փետրվարի 17-ին Ժամը 11:45-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային և գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գանձակ գյուղի բնակիչ 18-ամյա Գեղամ Ս․-ն է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Գավառի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցի գետնանցումում Գեղամի Ս․-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ 19-ամյա Վոլոդյա Օ․-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գեղամ Ս․-ին։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վոլոդյա Օ-․ն բաց է թողնվել։

Մեկնաբանություններ