«Ժողովուրդ» թերթը գրում է. առևտրի օբյեկտներում գնորդին վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և հետ չվերցնելը կամ հետ վերցնելուց և փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը կառաջացնի տուգանքի նշանակում` 50 հազար դրամից մինչև 100 հազար դրամի չափով: Իսկ մինչ այս նկատենք, որ ոչ պարենային ապրանքների խանութներ կան, որտեղ ոչ միայն հետ չեն ընդունում ապրանքը, այլև մինչև գնելը սպառողին զգուշացնում են, որ իրենց «կանոններով» չեն կարող հետ ընդունել ապրանքը, ծայրահեղ դեպքում առաջարկում են փոխանակել նույն գինն ունեցող մեկ այլ ապրանքով: Հուսանք` տնտեսվարողները օրենքի այս փոփոխությունից կզգոնանան և, ի վերջո, կսկսեն հարգել ու հաշվի նստել սպառողի իրավունքների հետ»:

Մեկնաբանություններ