Մարտակերտի «Պատերազմի Աստված» Արման Դրմեյանը` հայրենիքի նվիրյալը, անբասիր վարքի, մարդկային բարձր որակների տեր, խստապահանջ ու պատասխանատու, հմուտ հրետանավորը սիրված ու հարգված հրամանատար էր։

Թշնամու երազանքն էր օր առաջ վերացնել խիզախ հրամանատարին, քանի որ Դրմեյանի հմուտ և կազմակերպված գործողությունների ինչպես նաև ճշգրիտ հաշվարկների արդյունքում հակառակորդին պատճառել է զգալի կորուստներ`հետ մղելով թշնամու առաջխաղացման փորձերը։Ցավոք իրենք հասան իրենց նպատակին….

Զոհվեց քաջարի հրամանատարը`հավատարիմ մնալով իր երդմանը:Նա միշտ ասում էր.«Տղեք չգիտեմ, օրենքը օրենք բայց կռվի ժամանակ հայրենասիրությունն ու մարդկայինը առաջին տեղում են։ Բա էդ երեխեքն առանց մեզ ի՞նչ պիտի անեն»: Դրա համար էլ նա չէր մնում իր հրամանատարական բունկերում, հերթական անգամ դուրս էր եկել դիրքը ստուգելու ու իր զինվորներին «դուխ» տալու։Դրմեյանին ներկայացրել են «Մարտական խաչ» 2րդ աստիճանի ասպետի շքանշանի` հետմահու։

Մեկնաբանություններ