«Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 100 ից ավելի անձինք պարգևատրվել են զենքով:Այդ ցուցումը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը:Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաստատեց այդ տեղեկությունը, որ պատերազմի ավարտից հետո Արայիկ Հարությունյանի հրամանագրով որոշ մարդիկ պարգևատրվել են զենքով:Նա հստակ ցանկը չնշեց՝ պատճառաբանելով որ ձեռքին չէ ցուցակը:

«Այն մարդիկ ովքեր զգալի աջակցություն են ունեցել պատերազմին նրանք էլ պարգևատրվել են զենքով»- ասաց Ավանեսյանը:

Պարգևատրվողների մեջ է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Ջերմուկ գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանի որդին:Այդ պարգևատրվողների մեջ է նաև քրեական հեղինակություն «քանաքեռցի Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը :Անհայտ է թե նա ի՞նչ է արել բանակի,պատերազմի կամ զինվորների համար։

Մեկնաբանություններ