Փետրվարի 20-ինԺամը 20:30-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի և մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ժամանել են Լոռու մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը:Նա Օձուն գյուղի բնակիչ 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանն էր, ում՝ ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել ոչ թե շտապօգնության ավտոմեքենայով, այլ՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով:

Հետաքննությունը շարունակվում է:Հանգամանքներից ելնելով այս պահին չենք հրապարակում կասկածյալի ինքնությունը:

Մեկնաբանություններ