Ավտովթար Երևանում. 34-ամյա վարորդը BMW-ով տապալել է լուսացույցն ու ծառը և հայտնվել գազոնում

0
208

Փետրվшրի 20-ին, խոշոր ու կասկադյորական шվտովթար է  տեղի ունեցել Երևшնում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Վ. Հարությունյանը  իր վարած BMW մակնիշի  51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը  կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով բախվել ծառին, արմատախիլ արել այն ու հայտնվել կանաչ գազոնում:

Վթшրի հետևшնքով ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Ա. Միլոյшնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:  Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին վարորդը հայտնել է, որ  ինքն աշխատում է «Էֆեկտ Գրուպ»  ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:

լուս. Գ.Շամշյանի

Մեկնաբանություններ