Փետրվարի 21-ին,  խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին ՝ ժողովրդին հայտնի Սևանի գաղութի մոտ, վրացական համարանիշներով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:ըստ նախնական տեղեկությունների ՝վթարի հետևանքով տուժածներ չկան:  Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ  հրաժարվում է բժշկական օգնությունից: ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան բարձված է եղել  20 տոննայից ավել  «Ռոշեն» քաղցրավենիքով,որը ամբողջովին թափվել է:

լուս. Գ.Շամշյանի

Մեկնաբանություններ