Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում՝ կանոնակարգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը:

Արայիկ Հարությունյանի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է Արցախի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին:

«Այս որոշման ստորագրման արդյունքում ավելի կանոնակարգված պայմաններում կուսումնասիրվեն աջակցություն չստացած աշխարհազորայինների դեպքերը և ընդունված կարգով կտրամադրվի համապատասխան օժանդակություն», — ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ