Զոդի N -*** զորամասում գտնվող մի քանի տասնյակ զինվորների ծնողներ փակել են Ռազմական ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ զորամասից դուրս բերվող ավտոբուսների ճանապարհը և արգելել են, որ զինվորներին զորամասից տեղափոխեն։  Մի քանի ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Մեզ բոլորիս խաբել են։ Բռնի ուժով մեր երեխաներին ուզում են տանեն Ղարաբաղ։ Իսկ մենք արդեն լավ գիտենք հետևանքները։ Մենք նույնպես մեր երեխեքի հետ պատրաստ ենք Ղարաբաղի համար կռվելու, բայց այսօր վստահ ենք, որ երեխաները անպաշտպան կլինեն։ Ու հիմա Ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ փորձում են բռնի ուժով երեխաներին տեղափոխեն»։ Մինչև լուսաբաց իրավիճակը լարված է եղել։  Այնուամենայնիվ՝ Ռազմական ոստիկանության ծառայողներին չի հաջողվել դուրս գալ զորամասի տարածքից։ Ու այս պահին էլ զիվորները գտնվում են զորամասում։ 

աղբ. SHAMSHYANcom

Մեկնաբանություններ