Այսօր ժամը 17.00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի  11 հասցեում հրդեհ է:

ժամանել է ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարները  մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են  59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին:հիվանդանոց են տեղափոխվել  36-ամյա Կարեն Աղաջանյանն ու  34-ամյա Կարինե Աղաջանյանը: Հիմա ոստիկանները սպասում են, որ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզայյին քննչական վարչության քննիչները:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո:

Մեկնաբանություններ