««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` ռուսական «Իսկանդեր» համալիրների անարդյունավետության մասին հայտարարությանը:

«Եթե շոշափվում է «Իսկանդեր»-ների թեման, ապա կպատմեմ. Մոսկվայում, մոտ մեկ ամիս առաջ, բարդ, երկար զրույց եմ ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ամեն ինչի մասին պատմել չեմ կարող, բայց եթե Նիկոլը բարձրացրել է  այս բացառիկ զենքի թեման, ապա մեջբերեմ բառացի այն, ինչ Օնիկն է ասել, իսկ դատողությունները թողնում են ձեզ.«Պատերազմի երրորդ օրը ես` որպես ԳՇ պետ, որոշեցի «Իսկանդեր» կիրառել ռազմավարական նշանակություն ունեցող երկու օբյեկտի` Բաքու-Ջեյհան նավթատարի և ևս մեկի նկատմամբ: Փաշինյանը կտրականապես արգելեց` չնայած ռուսները հասկացրեցին, թե ձեր գործն է, ձեր պատերազմն է: Շուշիի դեմ հարձակումից երեք օր առաջ ես Փաշինյանից թույլտվություն խնդրեցի երկու «Իսկանդեր»-ներով հարվածել անմիջապես Շուշիի մատույցներում թշնամու կենդանի ուժի ահռելի կուտակման ուղղությամբ: Փաշինյանը կտրականապես արգելեց` ասելով, որ միջազգային հանրությունը մեզ կանիծի, եթե մենք միաժամանակյա սպանենք թշնամու մի քանի հազար զինվոր: Միակ դեպքը, երբ ինձ թույլ տվեցին «Իսկանդեր» կիրառել, արդեն Շուշի քաղաքի վրա էր: Ես այն կիրառեցի: Մենք օգտվեցինք դրանից և քաղաք մի քանի տանկ մտցվեց: Երկու օրից հրաման ստացա` թողնել Շուշին ու նահանջել»: -գրել է Արամ Գաբրիելյանովը:

Մեկնաբանություններ