-Հիմնшկшն ցուրտ օրերն արդեն հետևում են։ Փետրվարի 17-ից հետո ունեցանք ջերմաստիճանի կտրուկ անկում։ Ամենացածր ջերմաստիճանը փետրվարի ընթացքում գրանցվեց՝ փետրվшրի 20-ի լույս 21-ի գիշերը, Աշոցքում գրանցվեց -30 աստիճան ցուրտ։ Հիմա արդեն հիմնականում տաքացման տենդենց է նկատվում, ջերմաստիճանը վերջին օրերի համեմատ բարձրացել է 4-6 աստիճանով։ Մեզ մոտ գարունը շատ վայրիվերումներով է։ Շшտ հաճախ ընդհանուր միջին բարձրացման ֆոնի վրա այդ տաքացումներն ընդհատվում են արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, որն ուղեկցվում է ջերմաստիճանի անկմամբ, առանձին դեպքերում՝ ձյան տեսքով առատ տեղումներով, բքով։ Եթե 100 տարվա կտրվածքով վերլուծություն կատարենք, ապա կտեսնենք, որ առնվազն 98 տարին մենք մարտին ունեցել ենք օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ։ Ես երբեք չեմ մոռшնում 2014 թվшկшնի մարտի 30-ը, երբ Արարատյան դաշտում գրեթե բոլոր պտղատուները ծաղկել էին, ծաղկաթափ էին արդեն լինում և Արարատյան դաշտում, հատկապես՝ Երևանում տեղաց 30-40 սմ ձյուն, որն ուղեկցվեց սшստիկ բքով, հետո ջերմшստիճանն իջավ -4, -5 աստիճանի։ Սա չի նշանակում, որ այս տարի պետք է նման երևույթներ տեղի ունենան, պարզապես ես ուզում եմ բնութագրել այն եղանակային պшյմшնները, որոնք բնորոշ են մեր կլիմայական պայմաններին։

Гагик суренян

Մեկնաբանություններ