Երեկ փետրվարի 25-ին տեղի ունեցավ հարահավաք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

Մի շարք բարձրաստիճան սպաներ միացել են <<Հայրենիքի Փրկության շարժման>> ներկայացուցիչներին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:Վարչապետն էլ իր հերթին հանրահավաք կազմակերպեց:Րոպեների ընթացում Ազատության հրապարակում հավաքվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ նշեց , որ բանակն իրավունք չունի դեմ դուրս գալ երկրի ղեկավարությանը և զբաղվի քաղաքականությամբ:Նշենք որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել էր ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին և նրա տեղակալին:

Բացի պաշտոնյա զիվորականներից ովքե՞ր են դեմ Փաշինյանին:Վարչապետը իր ֆեյսբուքյան Էջում գրառում է կատարել և ասել .

<<ՎԵՐՋ ԹԱՎԻՇԻՆ>>

<<Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետեւյալ ցանկի.-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս:-Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7 տոկոս:-Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս:-Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս:-Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս:-Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս:-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) — 49 հազար դրամ, 22 տոկոս: 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք: Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Ի դեպ, մեր Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները>>:

Մեկնաբանություններ