Երևանի նախկին ոստիկանապետ Արմեն Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն

0
351

մարտի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ վարչապետի որոշմամբ, Փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել Արմեն Գասպարյանը։ վերջինս ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ գնդապետ և սեպտեմբերյան պատերազմից մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ազատվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։ Ոստիկանությունում նա ուներ մեծ հեղինակություն ,տիրապետում էր օպերատիվ իրավիճակին։

Մեկնաբանություններ