Նախագահ Արմեն Սարգսյանն չի ստորագրել Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը։ նախագահը ակտը չի ուղարկել Սահմանադրական դատարան, այլ բարձր դատարան դիմել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։

Ըստ Մայր օրենքի նախագահը եռօրյա ժամկետ ուներ՝ կամ պետք է ստորագրեր Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, կամ դիմեր Սահմանադրական դատարան։

Իրավաբան Նորայր Նորիկյանի խոսքով Օնիկ Գասպարյանը փաստացի հեռացվում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, բայց թե երբվանից, մասնագետը դժվարանում է հստակ ասել․ Նրա խոսքով- «Չի ստորագրել վարչապետ Փաշինյանի երկրորդ անգամ ներկայացրած միջնորդությունը և այդ միջնորդության սահմանադրականության հարցով չի դիմել Սահմանադրական դատարան, հետևաբար իրավունքի ուժով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը համարվում է աշխատանքից ազատված և այլևս չի կարող իրացնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները»։

Նորիկյանի կարծիքով հենց այսօրվանից էլ Օնիկ Գասպարյանը պաշտոնանակ է արվել։

Նախագահի որոշումը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» շրջանում։ Ընդդիմադիրները նախագահի հետ հանդիպում են պահանջում։

աղբյուր՝ Ազատություն ռադիոկայան

Մեկնաբանություններ