Այսօր մարտի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ոստիկանության բաժանմունքի ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրել են «Պայքար  քրեական ենթամշակույթի դեմ » օպերացիան: Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային ձայներ» օբյեկտից  ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել թվով  15 անձի:Նրա տեղեկություններով՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով  գողեր են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական հեղինակություններ: Նրանք եղել են  Lexus մակնիշի  ռուսական համարանիշներով, Toyota Land Cruiser,  Porsche Panamera, BMW մակնիշի մեքենաներով, որոնք տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Թե ինչի համար են օրենքով գողերն ու նրանց հետ եղած անձինք բերման երթարկվել, փորձում ենք պարզել  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

տեսանյութը  Գագիկ Շամշյանի 

Մեկնաբանություններ