Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տարեց մարդը պատվաստվելուց հետո նստած է եղել ընդունարանում և հանկարծ ընկել է: Բժիշկներն անմիջապես վազել են նրա մոտ և օգնել, բայց մինչև նրան տարել են վերակենդանացման բաժանմունք՝ մահացել է: Նախնական գնահատականով`տարեց մարդու մահը վրա է հասել այլ պատճառներից, որոնք կապված չեն պատվաստման հետ: Բժիշկները համարել են, որ դա հանկարծակի մահ է եղել, որը համընկել է պատվաստման հետ:

Մեկնաբանություններ