Վենդետա Գյումրիում.Սպանություն. կա մեկ զոհ երկու վիրավոր

0
507

Այսօր մարտի 15-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել որ Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում կա դի։ նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները նշված տեղում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին՝ մարմնի վրա դանակի հարվածներով բազմաթիվ հետքերով: Ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ)։

Նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք են՝ սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ տղան՝  28-ամյա Արմեն Տոնոյանը, իսկ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։

Մեկնաբանություններ